տուն Քաղաքական Միջազգային Ասադի նախագահությունը սկզբունքային չէ ՌԴ համար

Ասադի նախագահությունը սկզբունքային չէ ՌԴ համար

74
0

Dmitry MedvedevRBC-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հերքել է այն մեղադրանքները, որ Ռուսաստանն աջակցում է անձամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Նրա խոսքերով՝ Ասադի նախագահության հարցը սկզբունքային չէ ռուսական ղեկավարության համար։

Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվայի համար սկզբունքային հարց չէ, թե կոնկրետ ով է ղեկավարում Սիրիան. «Սիրիայի ժողովուրդը պետք է որոշի, թե ով է լինելու Սիրիայի ղեկավարը։ Այդ հարցը բուն ժողովրդի ընտրությունն է»։

Ռուսաստանի վարչապետն այդ կերպ է պատասխանել այն մեղադրանքներին, որ Սիրիայում Մոսկվան հանդես է գալիս ոչ թե իր, այլ՝ նախագահ Բաշար Ասադի պաշտպանության օգտին։