Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ավիահարվածներ են հասցնում Հալեպի Ռամուս շրջանում ահաբեկիչների դիրքերին` հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Սիրիական բանակի դիպուկահարները թիրախային կրակ են արձակում գրոհայինների ուղղությամբ, ովքեր փորձում են փախուստի դիմել գրավված շենքերից: Ռամուսից արևմուտք հնչում են հրաձգային զինատեսակների և խոշոր տրամաչափի գնդացիրների կրակոցներ:
Նշվում է, որ հարավից մուտքը դեպի Հալեպ նախկինի նման արգելափակված է: Ահաբեկիչները կրակ են բացում մայրուղու ուղղությամբ: