Ոտնաթաթի այդ շրջանում ցավը կարող է առաջանալ ջլերի գերլարվածության կամ վնասելու պատճառով։ Երկար քայլելը, հարթաթաթությունը, ծանր քաշը, տարբեր վարակները կարող են նպաստել ցավի առաջացմանը։
Ոտնաթաթի ցավն անցկացնելու համար անհրաժեշտ է ամեն առավոտ 30 վայրկյան մերսել յուրաքանչյուր ոտքը։ Դա նպաստում է արյան շրջանառությանը եւ «բացում» հյուսվածքները։ Այդպիսով ոտքերը չեն ցավի օրվա ընթացքում եւ շուտ չեն հոգնի։
Առավոտյան մերսումը ոչ միայն ըգտակար է ոտքերի համար, այլեւ, ընդհանրապես, առողջության, քանի որ ոտնաթաթերի վրա տեղակայված են բազմաթիվ ներվայլին բջիջներ եւ ակտիվ կետեր, որոնց վրա սեղմելով ազդեցություն է գործվում նաեւ մյուս ներքին օրգանների վրա։