տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Եթե ուզում եք ազատվել որովայնի շրջանի ճարպից

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Եթե ուզում եք ազատվել որովայնի շրջանի ճարպից

116
0

ovsiannaia-dieta

Սա նախաճաշի ամենաօգտակար ու համեղ տարբերակներից է, քանի որ պարունակում է վիտամիններ ու հանքային նյութեր, որոնք կարող են լավացնել ձեր մաշկի և մազերի վիճակը: Բացի այդ, այս նախաճաշը կկարգավորի նյութափոխանակությունը և կամրապնդի ձեր օրգանիզմը: Ամեն օր այս նախաճաշը օգտագործելը կօգնի օրգանիզմից թույները դուրս բերելուն և կմաքրի ձեր աղիները:

Բացի այդ, այս նախաճաշը կօգնի լուծելու «ծույլ աղիների» և փորկապության խնդիրը: Բացի այդ, այն կայրի ճարպերը և կօգնի կանոնավորելու ձեր քաշը: Մեկ ամիս այս նախաճաշն օգտագործելուց հետո դուք կարող եք հեշտորեն ազատվել 1,5-2 կգ ավելորդ քաշից, հիմնականում` իրանի շրջանում:

Ձեր մաշկի գույնը, մազերը և եզունգները կդառնան ավելի առողջ ու գեղեցիկ, իսկ ձեր որովայնի ճարպը կսկսի դանդաղ «հալչել»:

Նախաճաշը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են.

  • 300 մլ կեֆիր (կամ ցածր յուղայնությամբ յոգուրտ)
  • 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
  • 1 թեյի գդալ աղացած կտավատի սերմ
  • 1 թեյի գդալ կակաոյի փոշի
  • 5-4 մսոտ սալորաչիր

Նախաճաշը պետք է պատրաստել նախորդ երեկոյան և ուտել հաջորդ առավոտյան:

Սալորաչիրը դրեք կաթսայի մեջ և լցրեք 100 մլ եռացրած ջուր, որ այն ամբողջությամբ ծածկի սալորաչիրը: Ապա կաթսան կափարիչով ծածկեք և թողեք 5-10 րոպե:

Խառնեք վարսակը, կտավատի սերմը և կակաոն, ապա ավելացրեք կեֆիրը և խնամքով խառնեք բոլոր բաղադրիչները:

Ապա հանեք սալորաչիրը, կտրտեք և ավելացրեք ավելի վաղ պատրաստված խառնուրդին, ապա ամբողջը խառնեք և պահեք սառնարանում:

Առավոտյան վայելեք առողջ ու համեղ նախաճաշը, արդյունքը շուտով կզգաք:

Առաջին օրը կարող եք որոշ «հետաքրքիր» զգացողություններ զգալ ստամոքսում, սակայն դրանք կանցնեն: Ձեր մարսողության համակարգը ժամացույցի պես կաշխատի: