տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Եթե հիվանդացել եք` բացեք սառնարանը

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Եթե հիվանդացել եք` բացեք սառնարանը

116
0

y

Միջոց հազի դեմ

Խառնել 2 ճաշի գդալ բարձրորակ կարագ, 2 թարմ հավկիթի դեղնուց, 1 թեյի գդալ ալյուր և 2 թեյի գդալ բնական մեղր: Ընդունել օրական 3-4 անգամ 1-ական թեյի գդալ:

Այրվածքների դեմ

Պինդ խաշել 2-3 հավկիթ, մեղմ կրակի վրա դեղնուցները առանց յուղի տապակել թավայի մեջ, մինչև ստացվի մուգ մածուցիկ զանգված: Քսել այրված հատվածներին` արագ ապաքինվելու համար: Պահել սառնարանում:

Ձգձգվող բրոնխիտների և բրոնխիալ ասթմայի դեպքում

10 հավկիթի կճեպը չորացնել և տրորելով փոշի դարձնել: Մզել 10 կիտրոնի հյութը և լցնել հավկիթի կճեպի վրա: 10 օր թողնել մութ տեղում, ապա թանզիֆով քամել:

10 հավկիթի դեղնուցը հարել 10 ճաշի գդալ շաքարի հետ և խառնուրդի վրա լցնել 1 շիշ կոնյակ:

Կիտրոնի հյութը խառնել հավկիթի կճեպի փոշու, շաքարով կոնյակի և դեղնուցների հետ:

Ընդունել 1-ական ճաշի գդալ օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ:

Սկսելով այս բուժման կուրսը` չմոռանաք մյուս չափաբաժինը պատրաստելու մասին, որպեսզի բուժման ընթացքում ընդմիջում չլինի:

Հարբուխի և գրիպի ժամանակ

500 մլ թարմ գոլացրած կաթը խառնել թարմ հավկիթի հետ: Ավելացնել 1 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ կարագ: Խնամքով խառնել և ընդունել քնելուց առաջ: Արդեն հաջորդ օր չեք ունենա ոչ հազ, ոչ հարբուխ:

Հոդացավերի դեպքում

Պինդ խաշել հավկիթը, առանձնացնել դեղնուցը, վերցնել կեսը: Խաշած դեղնուցի երկրորդ կեսը և սպիտակուցը պետք չեն:

Պատառաքաղով դեղնուցը ափսեի մեջ տրորել: Կաթսայի մեջ լցնել 1 բաժակ զտված արևածաղկի ձեթ: Դնել նաև մոտավորապես լուցկու տուփի չափսի մեղվամոմի կտոր: Դնել մեղմ կրակի վրա, որպեսզի մոմը հալչի: Հավկիթի դեղնուցի փշուրները լցնել եռացող արևածաղկի ձեթի մեջ:

Դեղնուցի առաջին չափաբաժինների հետ ձեթը կսկսի «փախչել»` կաթսան կրակի վրայից վերցնել, որպեսզի ձեթը «հանգստանա»: Այսպես վարվել այնքան ժամանակ, մինչև կօգտագործեք ամբողջ դեղնուցը:

Հովանալուց հետո կապրոնով (թանզիֆը պիտանի չէ) քամեք: Հիվանց հոդերին քսել քսուքը և ամեն օր 2 ժամ թրջոց դնել: Կարելի է նաև անել քնելուց առաջ: 10 ամիս պահել սառնարանում ապակե տարայում: