Եթե շարունակ ցանկանում եք ինչ-որ բան ուտել և հիմնականում` քաղցր, ապա այս թեյն իսկական փրկություն է: Խոտաբույսերի այս եփուկը համարձակ կարելի է համարել նիհարելու և ախորժակը փակելու համար ամենաարդյունավետ միջոցներից մեկը:
Խոտաբույսերի թեյը օրգանիզմից հեռացնում է բոլոր ավելորդ բաները` թե թույները, թե ջուրը, ինչպես նաև օգնում է մարսողությունը կարգավորելուն և փակում է ախորժակը: Բոլոր բաղադրիչները բնական են, և դրանք հեշտ է գտնել դեղատանը:
Թեյը պետք է խմել կուրսով. 2 շաբաթ ընդունելուց հետո 2 շաբաթ ընդմիջում և նորից կրկնել: Թեթևություն, որովայնի վայրկենական փոքրացում, հիանալի ինքնազգացողություն ամբողջ օրը. այս պարգևները կստանաք` թրմելով 1 բաժակ այսպիսի թեյ:
Բաղադրիչները
50 գ կաղնու կեղև (кора дуба)
50 գ բեկտենի (крушина)
50 գ հազարտերևուկ (тысячелистник)
50 գ օշինդր (полынь)
50 գ մեղվամուշկ (пижма)
1 բաժակ եռացրած ջուր
Բաղադրության առանձնահատկությունները
Կաղնու կեղևը պարունակում է կալցիում, որը նպաստում է նիհարելուն, և դաբաղանյութեր, որոնք բարերար են ազդում աղիների և ստամոքսի պատերի վրա:
Բեկտենին օժտված թուլացնող ազդեցությամբ և օգնում է օրգանիզմից դուրս բերելու չմարսված սննդի մասեր:
Դառը օշինդրն օգնում է ներքին ճարպն այրելուն, ընկճում է ախորժակը, ինչպես նաև ոչնչացնում է օրգանիզմում մակաբույծներին:
Հազարտերևուկը արագացնում է մարսողության պրոցեսները և դրական է ազդում աղիների հարթ մկանունքի վրա:
Մեղվամուշկը խթանում է ստամոքսաղիքային համակարգում ներզատական-շարժողական պրոցեսները, օժտված է ուժեղ հակամանրէային և հակամակաբուծային ազդեցությամբ:
Պատրաստման եղանակը
Խառնեք բոլոր խոտաբույսերը, լցրեք ամուր փակվող կափարիչով ապակյա բանկայի մեջ: Ֆիրմային թեյի խառնուրդի չոր պաշարը պատրաստ է:
1 թեյի գդալ խոտաբույսերի խառնուրդի վրա լցրեք 1 բաժակ եռման ջուր, թողեք 10 րոպե թրմվի: Այդ նպատակի համար հարմար է օգտագործեք թերմոսը, սակայն թեյը կարելի է պատրաստել նաև թեյնիկում կամ բաժակում:
Խմեք 1 բաժակ թեյը անոթի վիճակում, քանի դեռ այն տաք է: Թեյը դառն է, ուստի խորհուրդ է տրվում այն խմել փոքր քանակությամբ մեղրով: Սա կազատի տհաճ համային զգացողություններից, ինչպես նաև դրական է ազդում մարսողության համակարգի վրա:
Նախաճաշել պետք է թեյ խմելուց կես ժամ անց:
Սեփական ձեռքերով թեյը պատրաստելով` դուք կարող եք վստահ լինել, որ այն չի պարունակում օրգանիզմի համար վնասակար նյութեր: Եթե ձեր կյանքն ուղեկցվում է մշտական քնկոտությամբ և այնպիսի հոգնածությամբ, որից ցանկանում եք ուտել ու ուտել, այս թեյը կօգնի: