տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ.Պարտադիր ծամեք չոր մեխակ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ.Պարտադիր ծամեք չոր մեխակ

504
0

3

Մեխակի բուժիչ հատկությունները լայնորեն օգտագործվում են չինական բժշկության մեջ: Այս անուշահամ համեմունքը կարող է բուժել բազմաթիվ հիվանդություններ իր բացառիկ բաղադրության շնորհիվ: Մեխակի մեջ պարունակվում են` A պրովիտամին (բետա-կարոտին), B խմբի վիտամիններ, C, E վիտամիններ, օմեգա-3 ճարպաթթուներ, եթերայուղ և տարբեր հանքային նյութեր:

Ամեն օր չոր մեխակ ծամելով հնարավոր է ազատվել քրոնիկական անգինաներից: Եվ տեղի կունենա հրաշք. սովորակաբն դարձած սարսափելի ֆարինգիտը կարող է նահանջել:

Ինչպե՞ս կիրառել չոր մեխակը:

1. Մակաբույծներից ազատվելու համար

Ճիճուներից ազատվելը շատ հեշտ է: Ընդամենը օրը երկու անգամ` ուտելուց 30 րոպե առաջ, պետք է ծամել մի քանի կոկոն չոր մեխակ: Սա ուժեղ կանխարգելիչ միջոց է, եթե ճիճու չկա, իսկ եթե կա, օրգանիզմը մի քանի օրից ամբողջությամբ կմաքրվի մակաբույծներից:

Մեկ չորացրած կոկոնը 20%-ով կազմված է եթերայուղից, որը պարունակում է անուշաբույր նյութեր` էվգենոլ, կարիոֆիլեն և իլանգեն, ինչպես նաև մեծ քանակությամբ դաբաղանյութեր:

Նման հագեցած բաղադրության շնորհիվ մեխակն արդյունավետ է. նրանից վախենում են ոչ միայն ճիճուները, այլև ուրիշ ախտածին միկրոօրգանիզմներ, օրինակ` ոսկեգույն ստաֆիլակոկը, դիֆթերիայի ցուպիկը և նույնիսկ տուբերկուլոզի ցուպիկը:

2. Բերանի խոռոչի բուժման համար

Մաստակը հանգիստ կարելի է փոխարինել մեխակի չոր կոկոններով: Եթե սովորություն դարձնեք ամեն օր ծամել այդ չոր համեմունքը, կարող եք մոռանալ ստոմատիտի, պարօդոնտոզի, լնդերի բորբոքման մասին:

Մեխակի պարունակած եթերայուղերը վերացնում են բերանի տհաճ հոտը և թույլ չեն տա նրան նորից առաջանալ: Սա բնական միջոց է, որը բերանի խոռոչի համար սովորական ողողիչներից անհամեմատ արդյունավետ է:

Եթե նկատել եք անգինայի կամ կոկորդի բորբոքման առաջին նշանները, ծամեք մի քանի փոքր մեխակներ: Կոկորդը վայրկենապես կդադարի ցավելուց, հիվանդությունը կկանխվի:

3. Մարսողությունը լավացնելու համար

Մեխակն օգնում է մարսողության պրոցեսներն ուժեղացնելու և կարգավորելու ստամոքսաղիքային համակարգի աշխատանքը: Դրա համար պետք է ուտելուց 15 րոպե առաջ ծամել 2 կոկոն մեխակ 1 թեյի գդալ մեղրի հետ:

Ուշադրություն` ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցերի, ինչպես նաև բարձր արյան ճնշման ժամանակ այս մեթոդը չի կարելի կիրառել, մյուս դեպքերում խորհուրդ է տրվում: Մարսողության պրոցեսների խթանումը և նյութափոխանակության կանոնավորումը կօգնեն արագ նիհարելուն:

Մեխակը բուժում է նաև կոլիտը, օգնում հաղթահարելու ցածր թթվայնությամբ գաստրիտը:

4. Քաղցկեղի կանխարգելման համար

Մեխակը պարունակում է էվգենոլ, որը դանդաղեցնում է քաղցկեղային բջիջների աճը և խոչընդոտում նորերի առաջացումը: Այս թեմայով գիտական հետազոտություններ կան: Այն ընտանիքներում, որտեղ վատ ժառանգականություն կա, որտեղ մարդիկ արդեն հիվանդացել են քաղցկեղով, նման կանխարգելումը շատ տեղին է. համեմունքը կօգնի օրգանիզմի նյութափոխանակությունը լավացնելու և կանխելու լուրջ հիվանդությունը:

5. Ճնշումը բարձրացնելու համար

Եթե ցածր ճնշում ունեք, փորձեք մեխակ օգտագործել: Պետք է պարզապես ծամել մի քանի փոքր չոր կոկոններ, և արդյունքն ավելի լավ կլինի, քան սուրճից. կանցնի գլխացավը, որն ուղեկցում է ցածր ճնշմանը, կվերանան հոգնածությունն ու գլխապտույտը:

Նորմալ ճնշում ունեցող մարդկանց նույնպես ցուցված է երբեմն մեկ գավաթ սուրճը փոխարինել մեխակ ծամելով: Այն ոչ միայն հիանալի առույգացնում է, այլև խթանում օրգանիզմի պաշտպանական ուժերը: