տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Նիշիի առողջության վեց ոսկե կանոնները

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Նիշիի առողջության վեց ոսկե կանոնները

148
0

 

caa6e5ea-c2b7-4199-b604-f366dc9142f4 (1)

Սկիզբը` այստեղ

Երրորդ ոսկե կանոնը` «Ոսկե ձկնիկ» վարժություն

Այս վարժությունն ազդում է ողնաշարի նյարդերի վրա, թուլացնում դրանք և վերացնում գերլարումը: Կանոնավորում է արյան շրջանառությունը, բարերար ազդում սրտի աշխատանքի վրա, կայունացնում օրգանիզմի հիմնական համակարգերի, ներառյալ նյարդային, աշխատանքը:

Ելադիրք. պառկեք մեջքի վրա, բնականաբար, հարթ և կոշտ մակերևույթին: Դա կարող է լինել անկողինը կամ հատակը: Ձեռքերը պարզեք գլխից վերև, ոտքերը ձգեք առաջ, իսկ ոտնաթաթերի ծայրը` ձգեք դեպի դեմքը:

Վարժություն կատարելու տեխնիկան. սկզբի համար պետք է ձգել մարմինը: Աջ ոտնաթաթով ձգվեք առաջ, իսկ ձեռքերով` հակառակ կողմ: Ապա նույնը կրկնեք ձախ ոտնաթաթով: Ապա ձեռքերը դրեք գլխի տակ և, առանց իրանը հատակից կտրելու (հետևում եք, որ ոտնաթաթերը, ազդրերը և ողնաշարը հատակին սեղմված լինեն) կատարում եք ալիքաձև շարժումներ` ձկնիկի նման` ձախից դեպի աջ` 1-2 րոպեի ընթացքում: Սակայն ոչ վերև ու ներքև, քանի որ սա վարժություն կատարելու տեխնիկայի կարևոր պայմանն է:

Այս և հաջորդ վարժությունը խորհուրդ է տրվում կատարել օրական երկու անգամ` առավոտյան և երեկոյան:

5fea4c7c-8353-46ee-a482-dccfd10f937c

Չորրորդ ոսկե կանոնը` վարժություն մազանոթների համար

Վարժության նպատակն է խթանել մազանոթները համակարգերում, լավացնել արյան շրջանառությունը ամբողջ օրգանիզմում, ավշի շարժումը և նորացումը: Այս վարժությունը վազքի լավ փոխարինող է, քանի որ հնարավորություն է տալիս վերացնել հոդերի և սրտի վրայի բեռնվածությունը, ինչը շատ կարևոր է: Եթե հնարավոր է այն մերկ կատարել, ապա բացի վերը նշված էֆեկտներից, սա կօգնի լրացուցիչ ակտիվացնելու մաշկի շնչառությունը: Սա նպաստում է մաշկածածկույթով օրգանիզմը խարամներից մաքրելուն:

Ելադիրք. պառկեք կոշտ մակերևույթին` մեջքի վրա: Պարանոցի տակ դրեք արդեն ձեզ համար սովորական գլանը:

Կատարման տեխնիկան. բարձրացրեք ոտքերը վեր, ոտնաթաթերի ծայրերը այնպես պարզեք, որ դրանք հատակին զուգահեռ լինեն: Ձեռքերը նույնպես բարձրացրեք վեր: Ոտքերի և ձեռքերի այս դիրքում 1-3 րոպե դրանք ակտիվ թափահարեք:

Շարունակելի