տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Նիշիի առողջության վեց ոսկե կանոնները

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Նիշիի առողջության վեց ոսկե կանոնները

164
0

9f4a6a85-ffcb-4487-987e-4302c42462dfԿացուձո Նիշիի համակարգի հիմնարար գործոնը մարդու ֆիզիոլոգիայի լավ ըմբռնումն է: Նրա եզրակացությունները բառի բուն իմաստով շրջեցին աշխարհը և նրա պատկերացումներն այն մասին, թե ինչ է հիվանդությունը և ինչպես հասնել առողջության` օրվա ընթացքում իր մարմնի հետ օգտագործելով ընդամենը մի քանի պարզ մանիպուլյացիաներ:

Ի դեպ, Նիշիի առողջության վեց կանոնները լայն տարածում գտան մոտ 80 տարի առաջ: Մեր օրերում ամբողջ աշխարհում վկայվել են բազմաթիվ օրինակներ, երբ ծանր հիվանդները բուժվում են հիվանդություններից, երբ բժիշկներն արդեն անզորությամբ ձեռքերն են տարածում:

Ինչ պետք է իմանալ վարժությունները կատարելուց առաջ

Հայտնի է, որ մեր մեծ մասը ողնաշարի խնդիրներ ունի: Տարածված են սկոլիոզն ու տարբեր ծռումները: Այս ամենը տեղի է ունենում սխալ կեցվածքից: Երբ մարդը կորանում է, նրա կապանները և մկանները թուլանում են, ինչպես հարկն է ամուր չեն պահում ողները, ինչի հետևանքով դրանք միմյանց նկատմամբ տեղաշարժվում են:

Կացուձո Նիշիի ոսկե կանոնները ուղղված են պարզ վարժությունների, լողի, ճիշտ սնվելու օգնությամբ ճիշտ կեցվածքի ձևավորմանը:

Առողջության առաջին ոսկե կանոնը. կոշտ անկողին

Մարդն իր կյանքի մեկ երրորն անցկացնում է քնի մեջ, ուստի այդ ժամանակը պետք է օգտագործել ոչ միայն հանգստի, այլև կեցվածքը շտկելու համար: Հարթ ու կոշտ անկողինը կարևոր է այն պատճառով, որ այս դեպքում ամեն ինչ համաչափ բաշխվում է ողջ մարմնով, և մկանները կարող են լրիվ թուլանալ: Դրա հետ մեկտեղ, միայն նման մահճակալի վրա է հնարավոր ողնաշարի ուղղումը, որը ցերեկն աշխատանքի ընթացքում գտնվում է կորացած վիճակում

Կոշտ անկողինը խթանում է մաշկի գործունեությունը, ակտիվացնում մաշկի երակային անոթների աշխատանքը, կանխում է լյարդի իջեցումը, արագացնում մաշկի արյան մատակարարումը: Այս ամենն ապահովում են խոր քուն և արթնանալուց հետո առույգ վիճակ: Իհարկե, քնել կարելի է և հատակին, և մի կտոր փռված նրբատախտակին, սակայն գլխավորը հարկ է հիշել, որ մահճակալի կարևոր ֆունկցիաներից մեկը մարդու մարմինը ներքևից տաքացնելու հատկությունն է:

Քունն ավելի որակյալ լինելու համար օգտակար է երեկոյան, քնելուց մոտ մեկ ժամ առաջ, 20 րոպե անցկացնել մաքուր օդում:

Առողջության երկրորդ ոսկե կանոնը. կոշտ բարձ

Ավելի ճիշտ, սա նույնիսկ բարձ չէ, այլ գլանանման տակդիր գլխի համար: Ավելի լավ է այդ նպատակի համար օգտագործել փայտից առարկա` խնամքով հարմարեցված ձեր պարամետրերին:

Բարձ-գլանը պետք է լինի որոշակի չափսերի, որոնք յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր են: Պարզ ասած, ձեր նոր բարձը պետք է լցնի ծոծրակի և թիակի հատվածի միջև փոսիկը: Ընդ որում, երրորդ ու չորրորդ պարանոցի ողները հավասար կընկնեն կոշտ մակերևույթին` առանց ծռվելու:

Ակնհայտ է, որ նման բարձն անսովորությունից մի շարք անհարմարություններ կամ նույնիսկ ցավագին զգացողություններ կպատճառի: Սակայն այդ բոլորն այն պատճառով, որ մենք երկար ժամանակ վարժվել ենք քնի այլ ռեժիմի, և այժմ ճիշտը մեզ անհարմար է թվում: Տհաճ զգացողությունները մեղմելու համար սկզբնական շրջանում կոշտ գլանը կարելի է փաթաթել փափուկ կտորով: Սակայն հիշեք. ժամանակ առ ժամանակ կտորը պետք է հանել և այսկերպ աստիճանաբար ազատվել նրանից: Պետք է վարժվել քնել ճիշտ բարձին. սա առողջության երաշխիքն է:

Շարունակելի