Երբ ցավը մեզ հանկարծակիի է բերում, մենք տենդորեն վազում ենք դեղատուն և ճանապարհին հիշում հեռուստատեսությամբ դեղերի մասին գովազդները: էլ ի՞նչ կարիք կա հիվանդանոց գնալու, երբ հեռուստատեսությունն մեզ ամեն ինչի մասին իրազեկում է:
Ուզում ես շատ ուտել առանց որովայնում տհաճ զգացողության և ցավի: Անպայման գնիր «Մեզիմ» պատրաստուկ: Տանջում է վարիկո՞զը: Քսիր «Տրոքսեվազին» քսուքը, և ամեն ինչ կանցնի: Սակայն շատ քչերն են հարց տալիս` իսկ արդյոք անցե՞լ են կլինիկական փորձարկումներ նույն այդ «Տրոքսեվազինն» ու «Մեզիմը»:
Araratnews.am-ը ձեզ է ներկայացնում մեր օրերի ամենաանօգուտ դեղերի ցուցակը:
«Մեզիմ ֆորտե»
Մեր օրերի թերևս ամենագովազդված պատրաստուկը: Հապա միայն մտածեք` նենգ գովազդատուները քարոզում են սխալ սնվելու գաղափարը ու միաժամանակ վաճառում թանկ պատրաստուկը: Նրա ազդանյութը պանկրեատինն է, որը կարող է արդյունավետ լինել միայն ստամոքսի անմարսողության դեպքում: Այն չի բուժում դիաբետ, պանկրեատիտ, ճողվածք և այլ լուրջ խանգարումներ:
«Կորվալոլ»
Այս դեղի ազդանյութը ֆենոբարբիտալն է: Սա վտանգավոր բարբիտուրատ է` վառ արտահայտված նարկոտիկ ազդեցությամբ: Ոչ բոլորին է հայտնի, որ կորվալոլով մշտական բուժումը կարող է հանգեցնել լուրջ նյարդաբանական և ճանաչողական խանգարումների: Ի դեպ, Ռուսաստանում խստորեն արգելվում է այս դեղն արտերկիր դուրս տանելը:
«Նովո-պասիտ»
Այս դեղի ազդանյութը գայֆենեզինն է: Զարմանալի է, բայց այն օժտված չէ ոչ մի հանգստացնող ազդեցությամբ: Գայֆենեզինն օգնում է թաց հացի ժամանակ` արագացնելով խորխարտադրությունը: Այս պատրաստուկը մտնում է հազի դեմ բազմաթիվ դեղերի բաղադրության մեջ: Ուստի կարելի է համարձակ ասել, որ «Նովո-պասիտը» իսկական պլացեբո է, այսինքն` առանց ակնհայտ բուժիչ հատկությունների նյութ, որի էֆեկտը պայմանավորված է դեղի ներգործության նկատմամբ պացիենտի հավատով:
«Տրոքսեվազին»
Այս դեղամիջոցի արդյունավետությունը ապացուցվել է միայն երկու ռուսաստանյան հետազոտություններով: Արևմտյան գիտնականները պնդում են, որ նրա ազդանյութը օրգանիզմի վրա հազիվ նկատելի ազդեցություն է ունենում:
Հոմեոպաթիկ պատրաստուկներ
Պետք է մեկընդմիշտ հիշել, որ բոլոր հոմեոպաթիկ պատրաստուկները չեն պարունակում ակտիվ ազդանյութ, ուստի որևէ ներգործություն չեն ունենում օրգանիզմի վրա: Նման դեպքում ավելի լավ է սպորտով զբաղվել կամ գումարը ծախսել օգտակար սննդի վրա:
Շարունակելի