տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Կտրեցի սխտորը և հանեցի միջուկը…

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Կտրեցի սխտորը և հանեցի միջուկը…

174
0

1 (1)

Երբ հասկանաս ինչու, անպայման ինքդ նույնը կանես

Մեր կայքում մենք բազմիցս անդրադարձել ենք սխտորին, սակայն այսօր ձեզ ենք ներկայացնում նոր բան այս նշանավոր մթերքի մասին: Պարզվում է` սխտորն օգնում է նիհարելուն և քաղցկեղի հզոր կանխարգելիչ միջոց է:

Սխտորի ոգեթուրմը կօգնի ազատվելու օրգանիզմում մակաբույծներից, կերիտասարդացնի անոթները, կազատի ավելորդ խոլեստերինից, կարագացնի նյութափոխանակությունը: Սակայն հարկ է պահպանել մեկ պարտադիր կանոն առավելագույն բուժիչ արդյունքի հասնելու համար…

Սխտորի ոգեթուրմի բաղադրիչները

200 գ սպիրտ

200 գ մաքրած ճզմած սխտոր

Պատրաստման եղանակը

Կարևոր հանգամանք. նախքան սխտորը ճզմելը, պճեղից հանեք միջուկը, եթե այն կոշտ ու նկատելի է: Դալար սխտորը կարելի է նման գործողության չենթարկել: Միջուկը պետք է հեռացնել` ոգեթուրմն անվտանգ դարձնելու համար, քանի որ սխտորի հին միջուկը կարող է վատ ներգործություն ունենալ ստամոքսաղիքային համակարգի աշխատանքի վրա:

Լցրեք սխտորի վրա սպիրտի զանգվածը: Խառնուրդը 10 օր թրմեք, ապա քամեք և պահեք մութ տեղում:

Ինչպես ընդունել սխտորի ոգեթուրմը

100 գ սխտորի ոգեթուրմը լուծեք 5 ճաշի գդալ սառը կաթի մեջ: Առողջության էլիքսիրը խմեք սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ: Հարկավոր է երկու շաբաթ` օրվա ընթացքում 2 անգամ, այն ընդունել, ապա երկու շաբաթ ընդմիջել և դարձյալ կրկնել երկշաբաթյա կուրսը: Անհավանական արդյունք է լինում:

Արդեն մեկ շաբաթից կնկատեք, թե որքան լավացել են մարսողության պրոցեսները` ուտելուց հետո ստամոքսում ոչ մի ծանրության զգացում: Հնարավոր  է նաև  նիհարեք: Անոթների  մաքրվելու արդյունքում կվերանան քրոնիկական գլխացավերը, ինչպես նաև կկանոնավորվի  քունը: Սխտորի  ոգեթուրմի  ընդունումը դրական է ազդում նաև  մաշկի վիճակի վրա. այն անհամեմատ  արագ է նորանում, դառնում ձիգ, վերանում են արատները:

Այս միջոցն ընդունելու հակացուցումներ չկան: Կաթում լուծված սխտորի  ոգեթուրմը միանգամայն անվտանգ է ստամոքսի  համար, բացի  այդ, մենք հեռացնում ենք սխտորի միջուկը, որը  կարող է վնասակար լինել:

Ի դեպ, հին սխտորի արդեն ծլած միջուկը խորհուրդ է տրվում սննդում օգտագործելուց առաջ հեռացնել. այդ ժամանակ սխտորի  հոտն այդքան կծու չի լինի և արագ կանհետանա: Ինչպես նաև` շատ  օգտակար և պետք է սննդի մեջ օգտագործել տապակած  սխտոր: