Արդեն աշուն է, շուտով կսկսվեն անձրևոտ ու մռայլ եղանակները, ու եղանակախյալ մարդկանց մոտ զգալ կտան ճնշման տատանումները: Հիպերտոնիան այսօր սրտանոթային ամենատարածված հիվանդություններից է, 60-ն անց մարդկանցից յուրաքանչյուր երկրորդը տառապում է այս հիվանդությամբ: Նման մարդկանց կարող է փրկել սխտորը, որը շատ օգտակար է անոթների համար: Սակայն քչերը գիտեն, թե ինչպես այն ճիշտ պատրաստել: Պարզվում է` այն պետք է եփել կաթի մեջ:
Առաջին եղանակ
1 բաժակ կաթ
2 մաքրած գլուխ սխտոր
Սխտորի վրա կաթը լցնել, եռացնել և եփել այնքան, մինչև սխտորը փափկի (մոտ 30 րոպե): Քամել, հովացնել մինչև սենյակային ջերմաստիճան: Գոլ կաթը խմել օրը 3 անգամ` 1-ական ճաշի գդալից:
Երկրորդ եղանակ
1 լ կաթին` 5 գլուխ սխտոր: Սխտորը չմաքրել, ամբողջական գլխով, միայն լվանալ փոշուց: Կաթով ամանի մեջ դրեք սխտորը և եփեք 15-20 րոպե, թողեք սալօջախի վրա մինչև սառչելը, քամեք և խմեք օրը երկու անգամ` կեսական բաժակից: Խմեք 2-3 ամիս, բաց չթողեք:
Բարվոքումը նկատվում է արդեն մի քանի օրից: Եթե տարիներ անց ճնշումը վերադառնա, նորից պետք է կրկնել կախարդական լուծույթը: