Բազմաթիվ մարդկանց հանգիստ չի տալիս հարցը` ինչպես նիհարել առանց հատուկ սննդակարգերի և ազատվել տգեղ որովայնից: Հնարավո՞ր է դա: Ըստ էության` այո´: Սակայն ոչինչ հենց այնպես չի լինում, կախարդական փայտիկի օգնությամբ: Դրա համար պետք է հրաժեշտ տալ որոշ սովորությունների: Միշտ պետք է հիշել, որ դուք նիհարում եք ոչ թե ինչ-որ մեկի համար, այլ նախևառաջ` ձեր: Ընդամենը 3 քայլ, և ձեր խնդիրը կլուծվի:
Քայլ առաջին
Ավելորդ կիլոգրամների վրա միշտ ազդում են ֆիզիկական բեռնվածությունները, սակայն սա չի նշանակում, որ պետք է գնալ ու միանգամից ծանրաձող բարձրացնել: Բավական է ակտիվ կենսակերպ վարել օրվա ընթացքում ընդամենը 20 րոպե: Դա ոչ միայն կօգնի նիհարելուն, այլև կամրապնդի սրտանոթային համակարգը:
Ընտրեք, թե ո´րն է ձեզ համար ավելի հոգահարազատ` հեծանիվ քշե՞լը, վոլեյբո՞լը, քա՞յլքը, թե՞ լողը: Նույնիսկ 10-րդ հարկ ոտքով բարձրանալը ակտիվության հիանալի միջոց է: Չափավոր ֆիզիկական բեռնվածությունները պետք է ձեր կյանքի պարտադիր կետը լինեն:
Քայլ երկրորդ
Հսկե´ք, թե ինչ և որքան եք ուտում: Այնքան էլ դյուրին խնդիր չէ, քանի որ շարունակ հագենալուն վարժված օրգանիզմը պետք է հարմարվի նոր պայմաններին: Սակայն սա չի նշանակում, որ դուք պետք է հրաժարվեք ձեր սիրած ուտեստներից:
Դուք պարզապես պետք է սովորեք ավելի գրագետ հաշվել չափաբաժինները և աստիճանաբար անցնեք բջջանյութով հարուստ մթերքներին: Պետք է հիշել, որ սնունդ ընդունելու ժամանակը նույնպես դեր ունի, ուստի անխոհեմություն է քնելուց առաջ շատ ուտելը:
Քայլ երրորդ
Ավելի շատ սպիտակուցներ օգտագործեք: Հենց նման սննդակարգը կարող է հաղթել ավելորդ կիլոգրամներին` մկաններին վնաս չպատճառելով: Ի դեպ, սպիտակուցային մթերքները հիանալի հագեցնում են աղցի զգացումը: Ճիշտ է, եթե հիվանդ սիրտ ունեք, այս մեթոդը ձեզ հակացուցված է: