տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ընդամենը 4 ժամից անգինայի ախտանշաններ ասես չեն եղել

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ընդամենը 4 ժամից անգինայի ախտանշաններ ասես չեն եղել

316
0

3 (1)

Անգինայով հիվանդացել է մեզնից յուրաքանչյուրը: Այս տհաճ հիվանդությունը գլխացավանքի և տհաճ զգացողությունների տեղիք է տալիս: Բավական է միայն հիշել կոկորդի անտանելի ցավը… Դեղատնային միջոցների վրա փող չես խնայի, իսկ դրանց արդյունավետությունն էլ ոչ միշտ է ակներև: Բարեբախտաբար, ժողովրդական բժշկությունը միշտ պատրաստ է օգնության գալու:

Այս միջոցը կօգնի նվազեցնելու կամ էլ ընդհանրապես վերացնելու անգինայի ախտանշանները, ինչպես նաև պայքարելու մրսածության դեմ:

Միջոց կոկորդի ցավի դեմ

Հիվանդության առաջին իսկ նշանները նկատելուն պես բուժումը պետք է անհապաղ սկսել: Մեր ներկայացրած տնական միջոցը կօգնի հիվանդությունն ավելի արագ հաղթահարելու, վերացնելու հիվանդության տեղային երևույթները:

Ճակնդեղը իրոք զարմանալի բանջարեղեն է, որը կարող է հեշտորեն հաղթել կոկորդի ցավին և ոչ միայն:

Ճակնդեղի օգուտը անգինայի ժամանակ

Ունենում է զգալի հակամանրէային ազդեցություն:

Նվազեցնում է ցավային համախտանիշը:

Ամրապնդում է տեղային իմունիտետը:

Բարձրացնում է մազանոթների առաձգականությունը և կանոնավորում արյան մատակարարումը:

Փափկացնում է խցանումները և վերացնում թարախային փառը:

Ճակնդեղով բուժումը խիստ պարզ է: Բավական է միայն հյութամզիչով, բլենդերով կամ քերիչով ճակնդեղի հյութի պաշար հավաքել, և արդյունքը երկար սպասել չի տա:

Թերևս ամենագործուն միջոցը.

Խառնեք 200 մլ ճակնդեղի հյութը 1 ճաշի գդալ խնձորի քացախի հետ: Ստացված «կոկտեյլը» տաքացրեք միկրոալիքային վառարանում մինչև 30-35 աստիճան: Կոկորդը ողողեք օրը 6-7 անգամից ոչ պակաս` մինչև լրիվ ապաքինումը:

Թարախային պրոցեսի ժամանակ խորհուրդ է տրվում կոկորդը ողողել ճակնդեղի և սոխի հյութով: Ճակնդեղի հյութը հավասար հարաբերակցությամբ նոսրացրեք ջրով: 150 մլ խառնուրդին ավելացրեք 1 ճաշի գդալ սոխի հյութ: Այս լուծույթով ողողումը պետք է կատարել յուրաքանչյուր 3 ժամը մեկ:

Ի դեպ, ճակնդեղի հյութը հիանալի միջոց է ռինիտի դեմ: Հավասար քանակությամբ խառնեք հյութը և ջուրը, ավելացրեք մի փոքր մեղր: Օրը 4 անգամ յուրաքանչյուր քթանցքի մեջ կաթեցրեք 4-ական կաթիլ: Այս բուժիչ գործողությունը կատարեք 6-7 օր:

Այս դեղատոմսն անփոխարինելի է վիրուսային անգինայի ժամանակ: Խառնեք 100 մլ ճակնդեղի հյութը, 100 մլ ջուրը և 1 թեյի գդալ կիտրոնի հյութը: Այս խառնուրդով հիվանդ կոկորդը պետք է ողողել օրական առնվազն 5-6 անգամ:

Հիվանդության հաճախակի կրկնվելու դեպքում խորհուրդ է տրվում ճակնդեղի հյութը ներքին ընդունման համար: 1 կգ լվացված ճակնդեղը առանց կեղևելու եփեք 2 լ ջրով: Երբ ճակնդեղը փափկի, եփուկը լցրեք առանձին ամանի մեջ: Այս եփուկն ընդունում են օր 3 անգամ 50-ական մլ-ից, ինչպես նաև դրանով ողողեք կոկորդը: Ճակնդեղը ներքին ընդունման դեպքում պետք է զգուշանան գաստրիտով, միզաքարային հիվանդությամբ և օստեոպորոզով տառապող անձինք:

Ճակնդեղի հյութը պետք է պահել սառնարանում, իսկ օգտագործելուց առաջ մի փոքր գոլացնել: Արդեն  նման բուժումից մեկ ամիս հետո դուք ձեզ ավելի առողջ կզգաք և կարող եք հեշտորեն հաղթահարել տհաճ տկարությունները: