տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ձեռքի ափի մեջ 2 ընկույզ պահեք և հանգստացեք

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Ձեռքի ափի մեջ 2 ընկույզ պահեք և հանգստացեք

249
0

1fa210d5780ad636_Cracking-Walnuts.xxxlarge_1

Ձեզ անպայման կօգնի ընկույզով այս վարժությունը, որն արևելյան բժշկության մեթոդներից է և հիանալի է բոլոր նրանց համար, ովքեր ժամանակ առ ժամանակ նյարդային լարվածություն են ունենում:

Որքան բարդ է դառնում մեր հասարակության մեխանիզմը, այնքան մարդիկ ավելի շատ են սթրես ունենում, առօրյա կյանքը ժամանակակից մարդկանց երես չի տալիս… Այս մեթոդի օգնությամբ ընդամենը մի քանի րոպեում հնարավոր է հանել սթրեսը և հանգստացնել նյարդերը, ընդամենը պետք են 2 ընկույզ և վճռական տրամադրվածություն:

Մեթոդն ազդում է վայրկենաբար, ընկույզով մերսում ենք ձեռքի ափերը: Կճեպին այնքան հաճելի է հպվել: Այն բնական նյութը չի համեմատվի ձեռքի կետերի մերսման ոչ մի այլ սարքի հետ:

 

1-11

 

Ինչպես հանել սթրեսը

Մեր ափերում գտնվում են ակտիվ կետեր, որոնք պատասխանում են ներքին օրգանների աշխատանքի համար: Նրանց վրա սեղմելով` հնարավոր է ազատվել տարբեր հիվանդություններից:

Ընկույզով վարժությունների արդյունավետությունը արևելյան բժշկությունը բացատրում է նրանով, որ հոգեկան գործունեությունը կառավարում է ոչ թե գլուխը, այլ ներքին օրգանները. էներգիան թաքնված է թոքերում, խելքը` սրտում, ոգին` լյարդում, կամքը` փայծաղում, իսկ նպատակին հասնելու ձգտումը` երիկամներում: Մատների և նյարդերի միջև գոյություն ունի սերտ կապ, ուստի արագ հանգստանալու համար պետք է կատարել հետևյալ վարժությունները:

*  Յուրաքանչյուր ափի մեջ պահեք 2 ընկույզ և դրանցով շրջանաձև շարժումներ կատարեք:

*  Ընկույզը դրեք դաստակի ներքին մակերևույթին գտնվող ակտիվ կետի վրա` ջլերի միջև փոսի մեջ, թեթևակի սեղմեք մյուս ձեռքի ափով և ընկույզով շրջանաձև շարժումներ կատարեք:

*  Թեթևակի մերսեք ճկույթների ծայրերը մյուս ձեռքի մատներով:

Սթրեսն ու լարվածությունն առաջանում են, երբ մարդը չի լսում իր ներքին ձայնը, ուշադրություն չի դարձնում իր իսկական զգացմունքներին: Հիշեք, որ ներդաշնակության և հավասարակշռության աղբյուրը արդեն իսկ ձեր մեջ է:

 

Մեզնից յուրաքանչյուրը միայնակ սամուրայ է, որի հոգում մի տեղ կա, որտեղ հնարավոր է հանգստանալ և ներդաշնակություն գտնել: Պարտադիր չէ ինչ-որ տեղ գնալ` կտրվելով կյանքի դժվարություններից և անձնատուր լինելով զվարճանքներին:

Ընկույզով մատների վարժությունները միշտ օգնում են արտակարգ իրավիճակներում, երբ պետք է արագ հանգստանալ: Լավ գաղափար է` մի քանի ընկույզ պահել պայուսակի մեջ: