Նիհարելու համար այս տնական միջոցը կօգնի ոչ միայն հաղթահարելու ավելորդ կիլոգրամները, այլև կամրապնդի ձեր առողջությունը: Երկու ակտիվ բաղադրիչները` սոդան և կիտրոնը, կլավացնեն մարսողությունը, կմաքրեն օրգանիզմը թույներից և կպահպանեն օրգանիզմում հիմնային միջավայրը:
Սխալ սնվելու հետևանքով բազմաթիվ մարդկանց մոտ առաջանում է ացիդոզ` ախտաբանական վիճակ, երբ երիկամները օրգանիզմից ավելորդ թթվայնությունը դուրս չեն բերում, այն կուտակվում է և դառնում ներքին օրգանների աշխատանքում խափանումների պատճառ: Կիտրոնն ու սոդան արդյունավետ պայքարում են դրա դեմ, ինչպես նաև օգնում նիհարելուն:
Նիհարելու ըմպելիքի բաղադրատոմսը
Բաղադրիչները
. 1 բաժակ ջուր
. 1 թեյի գդալ սոդա
. կես կիտրոնի հյութ
Կիտրոնով ըմպելիք պատրաստելը շատ դյուրին է. ընդամենը վերցրեք սենյակային ջերմաստիճանի ջուր, ավելացրել սոդան և կես կիտրոնի հյութը:
Ըմպելիքը պետք է խմել անոթի վիճակում 2 շաբաթվա ընթացքում, ապա 2 շաբաթ ընդմիջում տալ: Ըմպելիքն արդյունավետ կմաքրի լյարդն ու աղիները, բացի այդ, այն պարունակում է C վիտամին, կալիում և հակաօքսիդանտներ, որոնք կարող են օրգանիզմից դուրս բերել վնասակար նյութերը:
Այս միջոցից պետք է խուսափել գաստրիտի և հիպերտոնիայի դեպքում: Եթե այս հիվանդությունները չունեք, համարձակ օգտագործեք հրաշք ըմպելիքը:
Կազմվածքն արագ շտկելու համար ըմպելիքը զուգորդեք սնվելու ճիշտ պլանի հետ: Ահա մի քանի հանձնարարականներ, որոնք կօգնեն հասնելու քաշի նվազման: Սոդայի ըմպելիք օգտագործելուց 3 օր անց և նման սննդակարգից հետո շքեղ արդյունքն ակնհայտ կլինի. որովայնը կձգվի, իսկ ինքնազգացողությունը հրաշալի կլինի:
Սնվելու հանձնարարականներ
. Հրաժարվեք ցանկացած շիլաներից, ալյուրից պատրաստված արտադրանքից, հացից սննդակարգի ընթացքում: Ածխաջրերը կրճատելով` հնարավոր է թուլություն և քաղցի նոպաներ ունենաք, ուստի էներգիան անհրաժեշտ մակարդակի վրա պահելու համար և քիչ ուտելուց չտանջվելու համար կերեք նարինջ ու թթու խնձոր: Դրանք պարունակում են շատ բջջանյութ, որը լցնում է ստամոքսը և տալիս հագեցվածության զգացում, սակայն ածխաջրերն ավելի քիչ են, քան շիլայի և հացի մեջ:
. Ուշադրություն դարձրեք սպիտակուցներին: Օրվա ընթացքում կարելի է ուտել 2 հավկիթ և 200 գ անյուղ կաթնաշոռ:
. Եթե ցանկանում եք շտապ նիհարել, ապա այդ մի քանի օրերին արժի հրաժարվել մսեղենից և ձկնեղենից: Իսկ եթե հետևում եք սննդակարգի մի քանի շաբաթ, կարելի է ուտել թռչնամիս և անյուղ ձուկ:
Իհարկե, պետք է սահմանափակել քաղցրի օգտագործումը, որ ավելորդ քաշից ազատվեք: Աղանդերը փոխարինեք խորոված խնձորով: Այս համեղ մրգի մեջ պարունակվում է շատ պեկտին, որն օգտակար է լյարդի և ենթաստամոքսային գեղձի համար. այն ուժեղացնում է արյան շրջանառությունը այս օրգաններում, ինչպես նաև օժտված է վնասակար նյութերը կապելու և օրգանիզմից դուրս բերելու հատկությամբ:
Օգտագործեք ընկույզ, արևածաղիկ և ոչ այնքան քաղցր մրգեր` քաղցը մի փոքր հագեցնելու համար: Այս մթերքները կօգնեն հաճույքով նիհարելու և օրգանիզմը կապահովեն սննդանյութերով:
Սնվեք օրվա ընթացքում 5 անգամ, հիմնական սնունդ ընդունելիս` սպիտակուցներ, բանջարեղեն և մրգեր, որպես աղանդերներ` մրգեր և ընկուզեղեն:
Նման սննդակարգը և նիհարելու համար սոդայով և կիտրոնով տնական ըմպելիքը հրաշք կգործեն` կտեսնեք: