տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Բուժում ենք երիկամների քարերը

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Բուժում ենք երիկամների քարերը

1274
0

pochka

Այս միջոցը, թերևս, միզաքարային հիվանդության ժամանակ լավագույն ժողովրդական միջոցներից է: Բուժումը կատարվում է աստիճանաբար, քարերն աստիճանաբար կոտրվում և օրգանիզմից դուրս են գալիս: Այդուհանդերձ, պետք է խիստ զգույշ լինեն այն մարդիկ, ում երիկամների քարերը մեծ են:

Եվ այսպես, պետք է սկսել միզամուղ խոտաբույսերից: Մեկ շաբաթվա ընթացքում պետք է խմել այնպիսի խոտաբույսերի եփուկներ, ինչպիսիք են` եղեսպակը (зверобой), եգիպտացորենի մազիկները, մասուրը և այլն: Բացի այդ, լավ կլինի խմել բանջարեղենի կամ մրգերի թարմ մզած հյութեր, սակայն զգույշ եղեք ճակնդեղի հյութի դեպքում: Սա օրգանիզմի նախապատրաստության առաջին փուլն է:

Այս նախապատրաստությունից հետո գնեք դեղատնից սոճու 2,5%-անոց յուղ: Շարունակում եք խմել խոտաբույսերի եփուկներն ու հյութերը, բայց արդեն ավելացնում եք մեկ բաժակին 5 կաթիլ սոճու յուղ: Այն պետք է ընդունել օրը 3 անգամ` նախքան ուտելը: Երիկամների քարերի բուժման կուրսը 1 շաբաթ է:

Արդեն 3-4-րդ օրը մեզում կհայտնվի պղտորություն, ինչը խոսում է այն մասին, որ քարերը սկսել են լուծվել, իսկ ավազը դուրս է գալիս: Ապա պետք է 1-2 շաբաթ ընդմիջում անել, ապա կրկնել բուժման կուրսը: Եթե հարկ է, ապա հետագայում կարելի է նորից կրկնել, այնքան, մինչև երիկամները լրիվ մաքրվեն:

Սակայն հիշեք` երիկամների քարերի ցանկացած կոտրում և մաքրում պետք է զգուշությամբ անել` հատկապես մեծ քարեր ունեցող մարդիկ, քանի որ կոտրվելու կամ լուծվելու դեպքում քարերը կարող են ամբողջությամբ հեռանալ և փակել միզածորանը, և այդ ժամանակ կառաջանա երիկամային խիթ: Ուստի, եթե ձեր քարերը 10 մմ-ից մեծ են, խորհրդակցեք բժշկի հետ:

Մեղրով երիկամների քարերը բուժելը տալիս է 100-տոկոսանոց արդյունք
Երիկամների քարերի բուժման այս եղանակը ամենապարզն է, միևնույն ժամանակ իրապես օգնում է բոլոր քարերը սահուն դուրս բերելուն: Պարզապես պետք է ամեն առավոտ, արթնանալուց անմիջապես հետո 15 րոպեի ընթացքում խմել մեկ բաժակ մեղրաջուր: 2 թեյի գդալ մեղրը լուծեք 1 գավաթ ջրում և խառնեք: Այսպես շարունակել 1-6 ամիս` կախված հիվանդության բարձիթողի վիճակից:

Պետք է նշել, որ ավելի լավ է ընտրել մուգ տեսակի մեղր: Որքան մեղրը մուգ է, այնքան լավ և, անշուշտ, այն պետք է լրիվ բնական լինի:

Բավական պարզ միջոց է նաև խնձորի կճեպով թեյը: Շարունակ խմեք խնձորի կճեպով թեյ, և այն կօգնի ազատվելու երիկամների քարերից և ավազի առաջացումից, միզաքարային հիվանդությունից: Ամենակարևորը` բուժվել պետք է միշտ և օր բաց չթողնել: Իսկ կարելի է թրմել ինչպես թարմ, այնպես էլ չորացրած կճեպը:

Ավելի լավ կլինի կճեպը չորացնել, ապա մանրացնել և փոշի դարձնել: 2 թեյի գդալ փոշու վրա ավելացնել եռացրած ջուր, թողնել 20 րոպե, ապա թեյի պես խմել:

Միզաքարային հիվանդության ժամանակ կօգնեն նաև բուժման այլ ժողովրդական միջոցներ: Ընդունեք 1-ական թեյի գդալ ձմերուկի մանրացրած և փոշի դարձրած կորիզներ: Այն ընդունել օրը 3 անգամ: Երիկամներում քարերի դեպքում նման բուժման կուրսը 14 օր է:

Ինչպես նաև կարելի է վերցնել 100 գ դաշտային ձիաձետ, 75 գ վայրի գազարի սերմ, 100 գ խնկածաղիկ (душица): Բոլոր բաղադրիչները խառնել և 2 ճաշի գդալ խառնուրդը 3 բաժակ եռացրած ջրով գիշերը թրմել թերմոսում: Առավոտյան քամել և բաժանել 4 հավասար մասերի: Ընդունել ուտելուց 1 ժամ առաջ օրը 4 անգամ: Բուժման կուրսը` 10 օր:

Քարը դուրս գալու ժամանակ կարող են լինել ցավային զգացողություններ, այդ ժամանակ երիկամների շրջանին կարելի է թրջոց դնել: Այն պատրաստելու համար վերցնել 3 ճաշի գդալ վարսակ, միայն թե ոչ թե հերկուլես, էմալապատ ամանում լցնել վրան 3 բաժակ սառը ջուր: 15 րոպե փակ կափարիչով մեղմ կրակի վրա եռացնել: Ապա քամել և լուծույթի մեջ ընկղմել բնական կտոր (բամբակ, վուշ): Դնել երիկամի ցավող տեղի վրա, վրայից` պոլիէթիլեն և փաթաթել տաք շալով: Այս գործողությունները պետք է կատարել երեկոյան 17.00-19.00-ը: