Բոլորն ուզում են, որ իրենց մաշկը գեղեցիկ լինի` դրա համար հսկայական գումարներ ծախսելով: Սակայն դրա փոխարենը կարելի է փորձել բնական միջոցներ, որոնք կօգնեն ձեր մաշկն առողջ պահելուն և կթարմացնեն այն:
Այս բնական միջոցը կարող է ձեր դեմքից վերացնել բծերը, կնճիռները և պզուկները: Նրա հիմնական բաղադրիչը մեղրն է, այն շատ հեշտ է պատրաստել և շատ ժամանակ չի խլի:
Անհրաժեշտ են
1 թեյի գդալ բնական մեղր
1 թեյի գդալ կիտրոնի հյութ (թարմ մզած)
1 ճաշի գդալ աղացած մշկընկույզ
1 ճաշի գդալ դարչին
Բոլոր բաղադրիչները խառնեք թասիկի մեջ մինչև համասեռ զանգված ստացվելը: Մեղրն օժտված է հանգստացնող հատկություններով, որը կարող է վերացնել բորբոքումը: Մեղրից պետք է միայն խուսափել այն դեպքում, եթե տառապում եք ալերգիկ ռեակցիաներով: Այս բաղադրատոմսին կարող եք ավելացնել կանաչ կամ սպիտակ կավ:
Դիմակը քսելուց առաջ դեմքը լվացեք և չոր սրբիչով չորացրեք: Ապա դիմակը քսեք ախտահարված հատվածներին և թողեք 10 րոպե, ապա լվացեք գոլ ջրով: Եթե այրոց զգաք, մի անհանգստացեք. սա նշան է, որ դիմակն աշխատում է: Դիմակը կանոնավոր օգտագործելը հնարավորություն կտա կարճ ժամանակում վերացնելու մաշկի խնդիրները: