Առավոտյան բերանի խոռոչը ձեթով ողողելը հին այուրվեդայական պրակտիկա է: Եթե մենք բոլորս այս գործողությունը ամեն առավոտ մանկությունից ի վեր կատարեինք, ատամնաբուժությունը ձեռքը պարզած կընթանար աշխարհին ընդառաջ…
Գաղտնիքը բերանի խոռոչից մանրէներին դուրս քաշելու և ատամներին ու բերանի խոռոչի լորձաթաղանթին դրանց կրկնակի կպչելուն խոչընդոտելու` ձեթի լիպիդների բացառիկ հատկության մեջ է: Araratnews.am-ը ձեզ է ներկայացնում, թե ինչպես բերանը ճիշտ ողողել, որը կազատի ձեզ տարածված խնդիրներից` կմաքրի ատամնափառը, կամրացնի լնդերը, կվանի բերանից տհաճ հոտը… Եվ սա դեռ ամենը չէ: Բակտերիաներին ոչ մի շանս մի թողեք: Այս արժեքավոր գործողությունը կպահպանի ձեզ ատամնաբույժի հետ ավելորդ հանդիպումներից:
1. Գործողությունը պետք է կատարել առավոտյան` արթնանալուց անմիջապես հետո, անոթի: Բերանը վերցրեք 1 ճաշի գդալ արևածաղկի կամ ձիթապտղի ձեթ (կարելի է օգտագործել կոկոսի, քնջութի կամ ուրիշ ձեթ): Ձեթը պետք է բերանում պահել 10 րոպե : Ոչ մի դեպքում կուլ մի տվեք այն: Քանի դեռ ձեթը բերանում է, այն բերանի խոռոչից դուրս է քաշում բոլոր մանրէներին և տոքսիններին:
2. Երբ ձեթը թանձր կդառնա, թքեք այն և բերանը ողողեք գոլ ջրով:
3. Ձեթով ողողումը բերանի խոռոչի լավագույն դետօքսն է: Ոչ մի միջոց, ոչ մի ատամի մածուկ այդքան արդյունավետ չի գործում: Արդեն մի քանի օրից կնկատեք, որ շնչառությունն ավելի թարմ է դարձել, իսկ ատամները` ավելի ճերմակ: Եվ սա դեռ սկիզբն է…
4. Հիմա արդեն ատամները կարելի է մաքրել սովորականի պես: Ձեթի թաղանթը, որն առաջանում է բերանում ողողելու ընթացքում, կօգնի ատամի մածուկին բերանն ավելի լավ մաքրելուն:
Բերանի խոռոչը ձեթով ողողելը հեշտ գործողություն է, որն արագ վերածվում է սովորության: Հարկավոր է առավոտյան բաժակով ձեթը դնել ատամի խոզանակի մոտ, և այլևս չեք մոռանա բերանը ողողելու մասին: Ողողելը կարելի է համատեղել թեթև մարզանքի հետ, շատ հարմար է…