Սկիզբը` այստեղ
Դաշտային ձիաձետի եփուկ
Դաշտային ձիաձետի եփուկը հրաշալի հակաբորբոքային և մաքրող միջոց է: Եթե ձեր ատամները հակում ունեն ատամնաքարեր առաջացնելու, անպայման փորձեք բուժիչ ըմպելիքի ուժը: Բացի այդ, դաշտային ձիաձետը լավացնում է հյուսվածքների արյան մատակարարումը. շատ օգտակար է այն ընդունել պարօդոնտոզի դեպքում:
Անհրաժեշտ են
30 գ դաշտային ձիաձետ
1 բաժակ ջուր
Կիրառումը
Գոլ ջրի մեջ լցրեք ձիաձետը և եռացրեք: Թողեք եփուկը թրմվի և սառի:
Ընդունեք եփուկը օրը 2 անգամ ուտելուց 15 րոպե հետո` 1/3բաժակից: Կանխարգելիչ ընդունման կուրսը` 20 օր:
Ուշադրություն. երիկամների ցանկացած խնդրի դեպքում ձիաձետը հակացուցված է:
Ամբողջ կյանքում դուք ատամները սխալ եք մաքրել
Առողջության հետ կապված խնդիրների մեծ մասն առաջանում է, եթե մարդը ատամներն այնքան խնամքով չի մաքրում: Բերանի խոռոչի ինֆեկցիաները, բերանում կաթնուկը, պարօդոնտոզը, ատամնափուտը` այս բոլորն ազդում են օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա: Նույնիսկ սրտի հիվանդությունները կապված են ատամնափուտի հետ…
Մենք բոլորս գիտենք` ինչպես ատամները մաքրել, սա ամենօրյա սովորական գործողություն է: Սակայն, ավաղ, ոչ բոլորը գիտեն, թե ինչպես այն առավել արդյունավետ կատարել: Ատամների և լեզվի վրայի փառի և մանրէների մանրակրկիտ հեռացումը ձեզ կազատի բազմաթիվ հիվանդություններից:
Մաքրում ենք վերևի ատամների արտաքին մակերևույթը` սկսելով արմատներից, խոզանակը դեպի ներքև շարժելով` ջանալով մաքրել յուրաքանչյուր ատամ առանձին-առանձին:
Նույն կերպ մաքրում ենք ներքևի ատամների արտաքին մակերևույթը` սկսելով արմատներից և խոզանակը դեպի վեր շարժելով:
Ապա մաքրում են վերին և ստորին ծնոտների ներսի մակերևույթը: Սա կատարվում է ատամների արտաքին մակերևույթի նմանությամբ` խոզանակը շարժելով արմատներից դեպի ծայր:
Ապա մաքրում ենք վերևի և ներքևի ատամների ծամող մակերևույթը` խոզանակն առաջ ու հետ տանելով:
Եվ վերջում` ծնոտը սեղմում ենք և մաքրում ատամների արտաքին մակերևույթը պտտաձև շարժումներով: