1 Կանաչ պոմիդորի միջոցով
Կանաչ պոմիդորները կիսել, կտրված մասով դնել երակների վրա եւ թողնել 2-3 րոպե։ Կարեւոր է, որ պոմիդորները հենց կանաչ լինեն, դրանք պարունակում են սոլանին, ինչը չի պահպանվում կարմիրի մեջ։
Սոլանինը բնական թույն է։ Հենց դա է պատճառը, որ չի թույլատրվում ընդհանրապես խակ պտուղներ ուտել։ Սակայն երակների լայնացման դպքում այն իդեալական միջոց է։
Կատարելով այդ պրոցեդուրան օրը 1-2 անգամ, 10 օրվա ընթացքում դրական արդյունքն անխուսափելի է։ Որպեսզի մաշկը չչորանա, յուրաքանչյուր «պոմիդորային կոմպրեսից» հետո մաշկին քսել սնուցող քսուկ։
2. Խնձորի քացախի միջոցով
Բամբակե սկավառակը թրջել խնձորի քացախով եւ դնել հիդանդ տեղին։ Կատարել այդ պրոցեդուրան օրը 3 անգամ՝ 4 շաբաթվա ընթացքում։
Խնձորի քացախն ավելի է չորացնում մաշկը, քան պոմիդորը՝ բարձր թթվայնության պատճառով։