տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Ինչ հիվանդությունների մասին են վկայում եղունգները

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Ինչ հիվանդությունների մասին են վկայում եղունգները

388
0

kak-opredelit-bolezni-po-nogtyam-1036-63525

Եղունգներին մենք քիչ ենք ուշադրություն դարձնում եւ քիչ ենք կարեւորություն տալիս։ Իրականում, այնպիսի խնդիրները, ինչպիսիք են եղունգների փխրունությունը, գոգավորությունը՝ կարող են շատ հիվանդությունների մասին պատմել։

Էմֆիզեմայով հիվանդ մարդկանց մոտ եղունգներն աճում են՝ ստանալով կլոր ձեւ։ Եղունգի այդպիսի դե՝որմացիան կարող է վկայել նաեւ օրգանիզմում երկաթի պակասի մասին։
Եղունգների վրայի փոսիկները, գոգավորությունները վկայում են արտրիտի կամ Էկզեմայի մասին։

Ոչ ճիշտ սննդակարգը կամ վիտամինների պակասը նպաստում են եղունգների բարակեցմանը եւ դրանք հեշտությամբ կոտրվում են։

Հորիզոնական գծերը (դրանց հաճախ անվանում են նաեւ Բոի գծեր) կապում են երկար ժամանակ լուրջ ֆիզիկակական ծանրաբեռնվածության հետ։ Հաճախ դրանք հայտնվում են նաեւ այն մարդկանց մոտ, ովքեր քիմիաթերապիա են անցել։ Հետաքրքիր է, որ այդպիսի գծերից զերծ չեն նաեւ այն նրանք, ովքեր բարձրություններ են հաղթահարել (օրինակ Էվերեսթը), կամ հակառակը՝ սուզվել են 300 մետր խորությամբ։

Ուղղահայաց գծերը վտանգավոր չեն։ Դրանք առաջանում են հիմնականում սխալ սնվելու հետեւանքով, կամ ժառանգական են։

Լյարդի կամ երիկամների հետ խնդիրները հանգեցնում են մաշկային ծածկույցի գունազրկման, ինչն էլ ազդում է եղունգների արտաքին տեսքի վրա. Դրա մի մասը սպիտակ է, մյուս մասը՝ բնական գույնի։

Եթե եղունգը պոկվում է բնիկից՝ վկայում է, որ խնդիր կա վահանաձեւ գեղձի եւ երիկամների հետ։