1. Ցավը կրծքավանդակում, ձախ ձեռքում եւ (կամ) ներքին ծնոտում. սիրտ
Կրծքի շրջանում, ձախ ձեռքում, ինչպես նաեւ թիկունքի վերին մասում ցավերը վկայում են սրտի հիվանդության մասին։ Այդպիսի ցավերի դեպքում անմիջապես հարկավոր է դիմել բժշկի։
2. Ցավ ուսի եւ պարանոցի շրջանում
Մարմնի այդ հատվածներում ցավեր ունեցողները պետք է դիմեն թոքաբանին, քանի որ այն ահազանգում է թոքային խնդիրների մասին։
3. Ցավ աջակողմյան ուսի, վզի եւ ողերի շրջանում
Մարմնի այդ հատվածներում ցավերն ահազանգում են լյարդի եւ լեղապարկի խնդիրների մասին։ Եթե ցավերը երկար ժամանակ չեն անցնում, պետք է անպայման դիմել բժշկին։
4. Ցավ մարմնի առջեւի եւ ետեւի մասում
Ցավի այսպիսի տեսակը կապված է ստամոքսի եւ ենթաստամոքսային գեղձի հետ։ Այդ ցավը շփոթմունք է առաջացնում, քանի որ մարդը համարում է, որ դա ոչ ճիռտ կեցվածքի կամ նստակյաց աշխատանքի հետեւանք է։
5. Փորացավ
Այս ցավը վկայում է բարակ աղիքում առկա խնդրի մասին։ Մեծամասամբ ցավն առաջանում է պորտի շրջանում։ Եթե ցավ է զգացվում փորի մեջտեղի կամ ներքեւի մասում, այն կարող է վկայել հաստաղիքի կամ կույրաղիքի խնդիրների մասին։
6. Ցավը փորի միջին եւ ներքեւի մասում
Մարմնի այս մասում առկա ցավը վկայում է հաստաղիքի եւ կույրաղիքի խնդիրների մասին։ Այդ ցավերի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։
7. Ցավը ոտքի վերին մասում եւ «տազ»-ային հատվածում
Այս հատվածում առաջացած ցավը վկայում է երիկամների խնդրի մասին։ Իսկ «տազ»-ի ներքեւի մասում առկա ցավը կարող է ահազանգել միզապարկի հիվանդության մասին։
8. Ցավը «տազ»-ի ներքին հատվածում
Մարմնի այս հատվածում ծագած ցավը (ինչպես առջեւից, այնպես էլ ետեւից) կարող է վկայել միզապարկի խնդիրների մասին։ Դրա համար պետք է անպայման բուժզննություն անցկացնել։
9. Ցավը փորի երկու կողմում
Այս բնույթի ցավերը ծագում են կանանց մոտ ձվարանների բորբոքվածության, ուռուցքների, ինֆեկցիաների դեպքում։ Նման ցավերի դեպքում պետք է դիմել գնեկոլոգների։
Ցավերն անտեսել չի կարելի, հատկապես, երբ այն երկար է տեւում։ Որքան շուտ դիմեք բժշկին, այնքան կխուսափեք բարդացումներից։