տուն Լուրեր Արթուր Վանեցյանը շնորհավորել է ՀՖՖ-ի ֆուտբոլիստներին ու մարզիչներին

Արթուր Վանեցյանը շնորհավորել է ՀՖՖ-ի ֆուտբոլիստներին ու մարզիչներին

280
0

Բոսնիայում ավարտված ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացված Զարգացման մրցաշարի հաղթող ճանաչված Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզիչներին շնորհավորելու համար ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Սարգիս Մովսիսյանի հետ և մաղթել հավաքականի ֆուտբոլիստներին և մարզիչներին նորանոր հաջողություններ ու ավելի վառ հաղթանակներ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը:

Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային երկու խաղերում մեր ընտրանին  0:0 հաշվով էր ավարտել Բոսնիայի ու Հերցեգովինայի և Չեռնոգորիայի դեմ հանդիպումների հիմնական ժամանակը և երկու դեպքում էլ  հաղթել  11-մետրանոց հարվածաշարերում, իսկ վերջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր Ջիբլարթարի իրենց հասակակիցներին: