տուն Լուրեր Արթուր Պետրոսյանը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը

Արթուր Պետրոսյանը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը

116
0

75768

Արթուր Պետրոսյանը եւս 2 տարի կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը:

Այդ մասին գյումրեցի մասնագետը հայտնեց Երեւանում կայացած ընկերական խաղում Բելառուսի թիմի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակից հետո:

«Իմ ապագան այս խաղից կախված չէր: Ֆեդերացիայի հավաքականի հետ արդեն պայմանավորվել ենք: Հայաստանի հավաքականի հետ պայմանագիրը երկարաձգելու եմ 2 տարով, իսկ հետո կտեսնենք»,- հետխաղյա ասուլիսում նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ Արթուր Պետրոսյանը Հայաստանի հավաքականը գլխավորում է 2016 թվականի նոյեմբերից: Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը: