տուն Լուրեր Արթուր Պետրոսյանը՝ ջախջախիչ հաղթանակի մասին

Արթուր Պետրոսյանը՝ ջախջախիչ հաղթանակի մասին

117
0

1496599489-7792

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հետխաղային ասուլիսում ամփոփել է Սենթ Քիթսի եւ Նեւիսի հավաքականի հետ ընկերական հանդիպումն ու 5:0 հաշվով հաղթանակը:

«Այս խաղը կարեւոր էր, տեսանք, թե մեր թիմն ինչ վիճակում է գտնվում: Տեսանք բոլորի պատրաստվածության մակարդակը: Կարծում եմ, որ Մոնտենեգրոյի դեմ խաղին թիմը պատրաստ կլինի:

Թեթեւ հարվածներ եղան, սակայն, զերծ մնացինք վնասվածքներից, եւ դա ամենակարեւորն է:

Մենք խաղաժամանակ տրամադրեցինք Օզբիլիսին` իմանալով, որ «Բեշիկթաշի» հիմնական թիմում նա խաղային պրակտիկա չունի: Առաջին խաղակեսն Արասը, իրոք, շատ լավ անցկացրեց, սակայն երկրորդում նույնը անել նրան թույլ չտվեց ֆիզիկական վիճակը:

Մարկոսի համար էլ կարեւոր էր խաղաժամանակ ստանալ: Նա մեծ շանսեր ունի հանդես գալու Մոնտենեգրոյի հետ խաղում:

Գոհ եմ Արտակ Եդիգարյանի եւ Գագիկ Դաղբաշյանի խաղից:

Այո, սպասում էինք, որ մեծ առավելությամբ ենք գործելու: Բայց ավելի լավ ստացվեց առաջին խաղակեսը: Երկրորդում մենք փոքր ինչ ավելի պասիվ էինք:

Շանսերը մեծ են, որ նորեկներից 1-2 խաղացող կլինի Մոնտենեգրոյի դեմ խաղի մեկնարկային կազմում:

Ուրախալի է, որ իրենց նորամուտը նշեցին նորեկներ, ուրախալի է նաեւ, որ գոլերով աչքի ընկան մեր հարձակվողները` Կորյանը եւ Սարկիսովը:

Շատ հնարավոր է, որ Մոնտենեգրոյի դեմ էլ հարձակողական կազմով գործենք: Պետք է ձգտենք հաղթանակի բոլոր խաղերում»,- ասաց Արթուր Պետրոսյանը:

Հայաստանի հավաքականը հունիսի 10-ին Պոդգորիցայում աշխարհհի առաջնության ընտրական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ: