տուն ժամանց Արթուր Ջանիբեկյանը, Տիմատին, Մաքսիմ Ֆադեևը՝ ТНТ-ի նոր նախագծում

Արթուր Ջանիբեկյանը, Տիմատին, Մաքսիմ Ֆադեևը՝ ТНТ-ի նոր նախագծում

122
0

«Մոսկվա սիթիում» կայացել է ռուսական ТНТ հեռուստաալիքի երաժշտական նոր նախագծի շնորհանդեսը. «Երգեր» («Песни») նախագիծը ներկայացրել է Comedy Club Production-ի հիմնադիր, ռուսական ТНТ, Մատչ TВ հեռուստաալիքների գլխավոր տնօրեն, «Գազպրոմ մեդիա հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը:

Շատերի կարծիքով՝ այդ նախագիծն աննախադեպ է ռուսական հեռուստատեսությունում. հայտնում է «Վոկրուգ» հեռուստաընկերությունը։

«Հանձնաժողովի կազմում ամեն շաբաթ երրորդ դատավոր կընդգրկվի։ Տիմատիի ու Մաքսիմ Ֆադեևի հետ հավասար նախագծի մասնակիցների ճակատագիրը կորոշեն Գարիկ Մարտիրոսյանը, Վերա Բրեժնևան, Սերգեյ Սվետլակովը, «Կաստա» խմբից ռեփ երգիչ Վլադին»։ Նախագիծը վարելու է Պավել Վոլյան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տիմատին հավաստիացրել է, որ նման նախագիծ Ռուսաստանում դեռ չի արվում, իսկ ռուսական շոու բիզնեսի «գայլերն» անձամբ գիտեն, թե ինչպես են այդպիսի հեռուստանախագծերը ստեղծվում։