տուն Լուրեր Արթուր Հովհաննիսյանը ստանձնեց պատգամավորի պարտականությունները

Արթուր Հովհաննիսյանը ստանձնեց պատգամավորի պարտականությունները

122
0

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանը երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները:

«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 3 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին»,- ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Արթուր Հովհաննիսյանը համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները:

Հիշեցնենք, որ մանդատը վայր էր դրել Նարինե Թուխիկյանը։