Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանն ու Արթուր Թովմասյանը հաջող են հանդես եկել Մոսկվայում կայացած քառակի օլիմպիական չեմպիոն Լարիսա Լատինինայի անվան միջազգային մրցաշարում:
Արթուր Թովմասյանն առաջին տեղն է գրավել օղակների վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը նվաճել է 7 մեդալ: Հենացատկում, ազատ վարժություններում, նժույգթափերում ու զուգափայտում նա արժանացել է ոսկե մեդալների, բազմարտում եւ օղակների վրա գրավել է երկրորդ տեղը, իսկ պտտաձողի վրա նվաճել է բրոնզե մեդալ: