Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս է եկել Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։ Տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 9-րդ օրն Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 2։1 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազ Նադարեիշվիլիին։
1/4 եզրափակիչում Ալեքսանյանը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինի հետ։