Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարելու է Եվրոպական խաղերի չեմպիոնի կոչման համար։
Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում Ալեքսանյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինի հետ եւ 3-1 հաշվով հաղթանակ տարավ։ Հունիսի 30-ին կայանաիք եզրափակիչ գոտեմարտում Ալեքսանյանի մրցակիցը լինելու է Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկը։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 2-1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազ Նադարեիշվիլիին, իսկ 1/4 եզրափակչում Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոնը 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Ավստրիայի ներկայացուցիչ Դանիել Գաստլի նկատմամբ։