տուն Սպորտ Արթուր Ալեքսանյանը «Ազնվագույն մարզիկ» մրցանակի առաջին դափնեկիրն է

Արթուր Ալեքսանյանը «Ազնվագույն մարզիկ» մրցանակի առաջին դափնեկիրն է

93
0

aleksanyan060414

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն «Ազնվագույն մարզիկ» անվանակարգով մրցանակ է սահմանել առավել արդար մարզիկների համար: Պահանջներն են. բոլորից շատ դոպինգ ստուգման ենթարկվածը` բացասական արդյունքով (մաքուր վիճակ), ժամանակին իր գտնվելու վայրի մասին մարզիկի հայտնած տեղեկությունը, հակադոպինգային կազմակերպության հետ ամենաշատ կապ ստեղծողը, դոպինգի վնասակար ազդեցության մասին տարածողը և այլն: Այս մասին հայտնում է ՀՀ օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Հայաստանում 2014թ. սահմանված է երկու մրցանակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ –ի հատկացված դրամաշնորհով ՀԱՕԿ–ի փոխանցիկ գավաթը և ՀՀ հակադոպինգային կազմակերպության անվանական մրցանակը:

ՀԱՕԿ–ի հակադոպինգային բաժնի ղեկավար, գիտությունների դոկտոր–պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի գլխավորած հանձնաժողովը մրցանակները շնորհել է այս մրցաշրջանում Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, գյուրմրեցի Արթուր Աեքսանյանին: