տուն Լուրեր Արթուր Աֆյանին գտել են կախված վիճակում

Արթուր Աֆյանին գտել են կախված վիճակում

72
0

artur-afyan-600x318

Քիչ առաջ  Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրել է, որ  քիչ առաջ հայտնաբերել են ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դիակը: Դատախազը տեղեկացրեց, որ  նրան գտել են Գյումրի-Մայիսյան ճանապարհահատվածին գտնվող սուպերմարկետի հետնամասում՝ կախված վիճակում:

Նշենք, որ նա անհետացել էր փետրվարի 21-ի գիշերը,  այդ օրը գիշերը ժամը 1: 30-ի սահմաններում վերջին անգամ խոսել էր հայրական տանը՝ Մարմաշեն գյուղում գտնվող իր կնոջ հետ: Հետո հեռախոսը անհասանելի էր դարձել: Ոստիկանությունը Գյումրիում Շիրակացի փողոցի 7 բ շենքի 44 հասցեում վարձակալած նրանց տանը զինվորական համազգեստի գրպանից հայտնաբերել էր երկտող, որտեղ վերջինս կնոջից ներողություն էր խնդրում՝գրելով.«Կներես, սուտը քանդեց մեր տունը»: Վերջինս, ըստ ընտանիքի անդամների, մեծ պարտքեր էր արել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնակղբյուր կայքում: