տուն Լուրեր Արթուր Աբրահամի մենամարտը՝ այս գիշեր

Արթուր Աբրահամի մենամարտը՝ այս գիշեր

95
0

48032

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտն այսօր է` ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: 37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցն է 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին:

Նախօրեին Էրֆուրտում տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամի քաշը եղել է 76,2 կգ, իսկ Ռոբին Կրասնիկիինը՝ 75,6 կգ:

Սիրված բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը Երևանի ժամանակով ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում (ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը):