Նոյեմբերի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիները մտքեր են փոխանակել համահայկական օրակարգի հարցերի շուրջ։
Անդրադարձ է արվել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման հեռանկարներին։