տուն Լուրեր Արտգործնախարարն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենին

Արտգործնախարարն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենին

134
0

7423_hq.thumb

Փետրվարի 3-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակությունը. տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։

 

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Եվրոպական միության հետ բազմաոլորտ հարաբերությունների ընդլայնումը:

 

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը: Էդվարդ Նալբանդյանը և Քրիստիան Դանիելսոնը հույս են հայտնել, որ մոտ ժամանակում հնարավոր կլինի եզրափակել բանակցությունները:

Հայաստանի արտգործնախարարը և Եվրոպական հանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենն անդրադարձել են ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցությանը: Գոհունակությամբ արձանագրվել է ոլորտային համագործակցության խորացումը:

 

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

 

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։