տուն ժամանց Արծվիկը լավագույն հնգյակում է. բուքմեյքերները թարմացրել են կանխատեսումը

Արծվիկը լավագույն հնգյակում է. բուքմեյքերները թարմացրել են կանխատեսումը

162
0

H_Artsvik_στο_Depi_Evratesil

«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը ընդգրկվել է բուքմեյքերների կողմից առաջարկված լավագույն հնգյակում. այս մասին հաղորդել է Eurovisionworld երգի միջազգային մրցույթի պաշտոնական լրատվակայքը:

Նման բարձր դիրքում Արծվիկը հայտնվել է առաջին անգամ: Առաջին տասնյակում նա առաջ է անցել Ռումինիայի, Ավստրալիայի, Ադրբեջանի, Բելգիայի և Դանիայի ներկայացուցիչներից:

Առաջատար հնգյակը գլխավորում է Իտալիայի պատվիրակը: Երկրորդում Բուլղարիան է, երրորդում՝ Շվեյցարիան, չորրորդ հորիզոնականում հայտնվել է Պորտուգալիան: