տուն Լուրեր Արծվաշենում տուլարեմիա հիվանդության հետ ի՞նչ կապ ունեին ամերիկյան լաբորատորիաները (տեսանյութ)

Արծվաշենում տուլարեմիա հիվանդության հետ ի՞նչ կապ ունեին ամերիկյան լաբորատորիաները (տեսանյութ)

179
0

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ  Հայաստանում գործող ամերիկյան լաբորատորիաներին:  Նա ասաց, որ այդպիսի լաբորատորիաներ կան Վրաստանում, Ադրբեջանում եւ ԽՍՀՄ նախկին երկրներում:

Մամուլի ասուլիսում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին պետն անդրադարձավ  2017-ին Տավուշի մարզի Արծվաշեն գյուղում գրանցված տուլարեմիա հիվանդությանը, որով վարակվել էր 20 մարդ: «Ոչ ոք ուշադրություն չդարձրեց դեպքի հետագա ուսումնասիրությանը: Վարակվել էին տարբեր տարիքի գյուղացիներ: Այդ հիվանդությունը կարող է մարդուն անցնել կրծողներից, նաև ջրով եւ սննդով: Կրծողների մեջ տուլարեմիայի հարուցիչ չգտան: Ջրում եւ հողում եւս չգտան: Հետագայում ասացին՝  վարակն անցել է օդակաթիլային ճանապարհով»,- հիշեցրեց  փորձագետը:

Հիշեցնենք, որ  նախորդ տարի Տավուշի մարզի «Արծվաբերդի առողջության կենտրոն» պետական ձեռնարկության տնօրեն Գագիկ Դալլաքյանն ասել էր՝ տուլարեմիան  Արծվաշենում տարածվել է ադրբեջանական թռչող սարքի միջոցով:

Գրիգոր Գրիգորյանի խոսքով՝ ժամանակին տուլարեմիան օգտագործվել է կենսաբանական զենք: Բանախոսը  նաև պատմեց, որ Վրաստանում հիվանդություններ են հայտնվում, որոնք  մեր տարածաշրջանում չկան: Օրինակներից մեկը դեղին տենդ տարածող մոծակներն են, որոնք մեր տարածաշրջանում հայտնվել են 60  տարի առաջ: Վրաստանում հայտնվել են նաև Ֆիլիպիններում տարածված ճանճեր, որոնք երբեք մեր տարածաշրջանում չեն եղել: Այդ ճանճերը հիվանդություն են տարածել Դաղստանում, Չեչնիայում, Թուրքիայում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան