տուն Լուրեր Արտախորհրդարանական ուժերը կարող են ներկայացնել ԸՕ բարեփոխման առաջարկներ

Արտախորհրդարանական ուժերը կարող են ներկայացնել ԸՕ բարեփոխման առաջարկներ

93
0

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայտարարություն
Հարգելի գործընկերներ,
Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը դիմում է արտախորհրդարանական ուժերին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` առաջարկելով ներկացանել Ընտրական օրենսգրքի բարեփոխման առաջարկներ:
Խնդրում ենք առաջարկները ներկայացնել 15-օրյա ժամկետում (սկսած հուլիսի 6-ից ) Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի քարտուղարությանը՝ էլեկտրոնային տարբերակով` [email protected]: