տուն Լուրեր Արտակարգ իրավիճակ Վանաձորում. երեխաներին դպրոցներից տուն են ուղարկում

Արտակարգ իրավիճակ Վանաձորում. երեխաներին դպրոցներից տուն են ուղարկում

127
0

Այսօր՝ հունվարի 10-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերի բնակիչները գիշերը ժամը 00:20-ից զրկվել են գազամատակարարումից: Պատճառը ոչ թե պարտքերն են կամ «գազավիկների» կողմից անջատումները, այլ ուժեղ քամին, գրում է shamshyan.com-ը:

Առավոտյան ծնողները երեխաներին տարել են դպրոցներ, սակայն տնօրենները հայտնել են, որ գազամատակարարման դադարեցման պատճառով դպորցներում ջեռուցում չկա և խնդրել են երեխաներին տանել տուն: SHAMSHYAN.com-ի թղթակիցը Վանաձորից հայտնում է, որ հաստաբուն ծառը ուժեղ քամու հետևանքով պոկվել և վնասել է գազախողովակը, ինչի պատճառով էլ ժամանակավորապես դարարեցվել է գազամատակարարումը: Բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Քանի անգամ տեղեկացրել ենք Վանաձորի քաղաքապետարան, որ էդ ծառը իրենից վտանգ է ներկայացնում, չորացած է և ոչ պիտանի: Ճիշտը հեռացնելն էր, սակայն ամեն անգամ գցում էին էսօր-էգուց, զգուշացրել ենք նույնիսկ, որ եթե ծառը պոկվի՝ ընկնելու է գազախողովակի վրա ու դա ապացուցվեց երեկ, երբ ուժեղ քամու պատճառով ծառն արմատից պոկվեց ու վնասեց գազախողովակը»: Բնակիչներն ասում էին նաև, որ ոչ «Գազպրոմ Արմենիայից», ոչ Վանաձորի քաղաքապետարանից, ոչ էլ Լոռու մարզպետարանից ոչ ոք չի բարեհաճել մինչ այս պահը այցելել վթարի վայր ու չեն էլ իմանում, թե երբ կբարեհաճեն: