տուն Լուրեր Արտակարգ իրավիճակ. Ռուսաստան ուղևորվող հայերը երկար ժամանակ է՝ Վլադիկավկազում են

Արտակարգ իրավիճակ. Ռուսաստան ուղևորվող հայերը երկար ժամանակ է՝ Վլադիկավկազում են

95
0

74

Կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծվել հայ ուղևորների հետ Ռուսաստանի Դաշնություն ուղևորվելիս, ովքեր արդեն երկար ժամանակ է, գտնվում են Վլադիկավկազում և չեն կարողանում ճանապարհը շարունակել, քանի որ ավտոբուսն իրավապահ մարմինները «կնքել» են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կիրակի՝ օգոստոսի 20-ին, Երևանից դեպի ՌԴ դուրս եկած ավտոբուսի մեջ կա մոտ 60 ուղևոր, որոնց մեջ, հասկանալի է՝ երեխաներ, միջին և բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս մինչև այդտեղ հասնելը ևս բազմաթիվ խնդիրներ են ունեցել սահմանային անցակետերում, որը կապված է եղել ոգելից խմիչք տեղափոխելու հետ: Ուղևորափոխադրումներ իրականացնող «ԱՎԱԶԱՌ» տրանսպորտային ընկերությունը չի պատասխանում հեռախոսազանգերին: