տուն Լուրեր Արտակարգ դեպք Երեւանում

Արտակարգ դեպք Երեւանում

169
0

Երեւանում, հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են 46-ամյա Հայկ Ա.-ն՝ «ախ նստաթմբի ծակած վերք» ախտորոշմամբ, 34-ամյա Գուրգեն Խ.-ն՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ, 46-ամյա Սերոբ Գ.-ն՝ «բազմակի ծակած վերքեր» ախտորոշմամբ եւ 33-ամյա Արթուր Ս.-ն՝ «ծակած վերքեր» ախտորոշմամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումներ՝ պարզելու դեպքի հանգամանքները։