տուն Լուրեր Արտակ Զեյնալյանը հանդիպել է քաղհասարակության ներկայացուցիչներին

Արտակ Զեյնալյանը հանդիպել է քաղհասարակության ներկայացուցիչներին

103
0

Օգոստոսի 15-ին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և փոխնախարար Սուրեն Քրմոյանը հանդիպեցին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի և ծրագրի շրջանակում ֆինանսավորում ստացած ՔՀԿ կոալիցիաների ներկայացուցիչներ հետ, ովքեր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ներկայումս արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում փաստարկված հանրային քաղաքականությունների բարելավման ծրագրեր են իրականացնում:

Հանդիպման նպատակը այդ ծրագրերի ներկայացումն էր և դրանց արդյունավետ իրականացման համար համագործակցության համաձայնության ձեռքբերումը:

Կարեն Զադոյանը ներկայացրեց, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է փաստարկված հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, ինչպեսև դրանց կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:

Այնուհետև արդարադատության ոլորտում իրականացվող «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագրի ղեկավար Արտակ Կիրակոսյանը ներկայացրեց, որ այս ծրագիրն իրականացնում է «Ազակցություն պրոբացիային» ազգային ցանցը (բաղկացած երևանյան և մարզային 4 ՀԿ-ներից) և թիրախային ոլորտներում ՔՀԿ-ների ինստիտուցիանալիզացված մասնակցությամբ իրականացվող մշտադիտարկման և գնահատման համընդհանուր մոդելի մշակումը, պրոբացիայի տարածքային բաժինների, դատավորների ու կենտրոնական պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցության զարգացումը,  պրոբացիայի և վաղաժամկետ ազատման ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը:

Մարդու իրավունքների ոլորտում իրականացվող «Մարդու իրավունքներ, մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի ղեկավար Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ այս ծրագրով իրենց առաջև նպատակ են դրել նպաստել մարդու իրավունքների պաշտպանվածությանը երեք ուղղությունյամբ՝ իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքների նվազեցում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն (մշակվելու է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների մշտադիտարկման գործիք), փակ հաստատություններում գտնվող անձանց՝ զինծառայողների և ազատազրկվածների իրավունքների պաշտպանություն, խոշտանգումների բացառում:

Արտակ Զեյնալյանը ողջունեց նման ծրագրերի իրականացումը և հայտնեց, որ արդարադատության նախարարությունը մեծապես գնահատում է քաղհասարակության ռեսուրսները և պատրասկամ է համագործակցել: