տուն Լուրեր Արտագաղթը նպաստել է Անշարժ գույքի շուկայում պահանջարկի անկմանը

Արտագաղթը նպաստել է Անշարժ գույքի շուկայում պահանջարկի անկմանը

165
0

տւն

Հայաստանում ի՞նչ վիճակում է գտնվում Անշարժ գույքի շուկան տնտեսության ընդհանուր ֆոնին:

Եվս մեկ անգամ ներկայացնելով տնտեսության ընդհանուր վիճակը՝ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրեց «տխուր» մի պատկեր.

«Ունենք անհավասար  մրցակցության դեռևս բարձր մակարդակ, ստվերայնության և կոռուպցիայի բարձր մակարդակ, ինվեստացիաների անկման դինամիկա, դանդաղ տնտեսական աճ, իսկ որոշ ոլորտներում՝ նույնիսկ հետաճ, ինչպես նաև աղքատության տեմպերի պահպանում, ժողովրդի գնողունակության անկում  և այլն…»,-  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Գագիկ Մակարյանը:

Իսկ թե այս վիճակն ինչ կերպ է  անդրադառնում Անշարժ գույքի շուկայի վրա,  ներկայացրեց «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը, որը նախ նշեց, որ տնտեսության զարգացման առաջին պայմանը իրականությունը ներկայացնելն է ինչպես որ կա:

«Անշարժ գույքի շուկայում առկա տատանումները պետք է արձանագրել մի շարք գործոնների վերլուծությունից հետո: Անշարժ գույքի շուկայի հետ ուղղակիորեն փոխկապակցված է բանկային ոլորտը, արտագաղթի, ներգաղթի ցուցանիշները, ՓՄՁ-ների ակտիվության աստիճանը, դատական համակարգի որակական հատկանիշները, ինչպես նաև հարկային և մաքսային օրեսնդրական իրավիճակը »,-  պարզաբանեց Հակոբ Բաղդասարյանը:

Բանախոսի խոսքով՝ վերջին տարիներին, օրինակ, բանկային ոլորտում վարկերի տրամանադրման ժամկետների, պայմանների և այլ մեխանիզմների հետ փոփոխությունը շատ չնչին է:

«Անշարժ գույքի շուկայում առանց հիփոթեկի ծավալների մեծացման հնարավոր չէ աշխույժություն մտցնել»,- ասաց «Ակցեռն» կորպորացիայի նախագահը:

Վերջինիս խոսքով՝ արտագաղթը ևս նպաստել է Անշարժ գույքի շուկայում  պահանջարկի անկմանը: