Արմավիրի մարզի Արշալույս գյուղում իրավիճակը լարված է: Գյուղում շուրջ 20 օր է՝ բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացնում ՝ ընդդեմ գործող համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի:
Բնակիչները դժգոհում են Գրիգորյանի աշխատանքից` պահանջելով վերջինիս հրաժարականը։ Համայնքապետարանի աշխատանքն այս ընթացքում կաթվածահար է եղել։ Ոստիկանները շրջափակել են համայնքապետարանի շենքը, բայց Գրիգորյանը չի ներկայացել աշխատանքի:
Նշենք, որ Արշալույս համայնքի ղեկավարը ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է։