տուն ժամանց Շոու-բիզ Արշակյան քույրերից մեկի սիրտն այլեւս զբաղված է (լուսանկարներ)

Արշակյան քույրերից մեկի սիրտն այլեւս զբաղված է (լուսանկարներ)

309
0

Երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյաններին հայ հանդիսատեսը յուրահատուկ սիրով է սիրում: Թերեւս, հիմնական պատճառն այն է, որ աղջիկներն իրենց երգարվեստում միշտ հավատարիմ են մնում հայկական ակունքներին: Բացի այդ երգչուհիները տաղանդավոր են, գեղեցիկ եւ ներկայանալի: Կարծում ենք, ինչպես նրանց ստեղծագործական կյանքը, այնպես էլ եւ անձնական նորությունները երկրպագուներին հետաքրքիր են: Այդ իսկ պատճառով, հայտնում ենք, որ համաձայն վերջին ասեկոսեների` քույրերից Ինգայի սիրտն այլեւս զբաղված է: Ըստ տեղեկությունների, երգչուհու ընտրյալն է Աշոտ անունով մի երիտասարդ: Սիրահար զույգին վերջերս նկատել են Երեւանի կինոթատրոններից մեկում: Ականատեսները պնդում են, որ Ինգան եւ Աշոտը շատ գեղեցիկ եւ ներդաշնակ զույգ են: