Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը իր կարծիքն է հայտնել նախկինում Տիերի Անրիի հետ աշխատանքի վերաբերյալ։
«Այդ երիտասարդը բացարձակ ամեն ինչ անում էր խաղադաշտում։ Ամենաշատը նրա խաղը խորհրդանշում էին նրա գոլերը։ Օրինակ այն, որը նա խփեց «Լիվերպուլին», կամ ևս մկեը, երբ գրավեց Մադրիդի «Ռեալի» դարպասը։ «Արսենալի» ժամանակվա Անրին ֆուտբոլային Ուսեյն Բոլտն էր», — ասել է Վենգերը։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Հիշեցնենք, որ Անրին հանդես է եկել «Արսենալում» 1999-2007 թվականներին, ինչպես նաև 2012 թվականին։