տուն Լուրեր «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչը վերադառնում է մեծ ֆուտբոլ

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչը վերադառնում է մեծ ֆուտբոլ

136
0

Լոնդոնի «Արսենալ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ինչպես և խոստացել էր, կվերադառնա մարզչական աշխատանքի։ 69-ամյա Վենգերը, ըստ ամենայնի, գլխավորելու է ճապոնական «Վիսսել Կոբե» ակումբը, որը բավականին հայտնի է նախևառաջ իր խաղացողներով: Այստեղ հանդես են գալիս Անդրես Ինիեստան, Դավիդ Վիլյան և Լուկաշ Պոդոլսկին։

Independent-ը, սակայն, հաղորդում է, որ որոշումը դեռ վերջնական չէ, Վենգերն առայժմ մտածում է առաջարկի մասին։ Հիշեցնենք, որ Վենգերը 23 տարի գլխավորել է Լոնդոնի «Արսենալը»։