Անգլիական «Արսենալի» հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը ինսթագրամյան իր էջի «սթորիներ» բաժնում Բաքվում թիմի մարզումներից լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում նրանք շրջան են կազմել, որը հիշեցնում է մեր հայկական Քոչարի պարը: Օգտատերերը Օբամեյանգի այս լուսանկարում նուրբ ակնարկ են նկատել, որ ֆուտբոլիստը դիտմամբ է մարզումներից հենց այս կադրը հրապարակել։
Ի դեպ, հրապարակված լուսանկարն ի սկզբանե դրվել էր հետեւյալ մակագրությամբ՝ «Քոչարի Բաքվում՝ Մխիթարյանի համար» (Kochari in Baku for Mkhitaryan): Սակայն որոշ ժամանակ անց մակագրությունը հանվել է։