Բաքվում «Եվրոպա» լիգայի եզրափակիչ խաղից առաջ ասուլիսի մասնակցող «Արսենալի» երկու ֆուտբոլիստները անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանին: Մասնավորապես, լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ է նշանակում Մխիթարյանի՝ թիմի հետ չլինելը, «Արսենալի» հույն խաղացող Սոկրատիս Պապաստոպուլոսը նշել է. «Մխիթարյանի հետ գիտենք իրար 5-6 տարի, ուստի ես լավ եմ ճանաչում նրան: Շատ լավ ընկեր է: Ուստի ես գրել եմ այն, ինչ զգացել եմ: Մենք նաև պիտի խաղանք հանուն նրա և վնասվածքներ ունեցող խաղացողների: Ուստի եթե մենք հաղթենք, ապա դա նաև հանուն նրանց է»:
Մեկ այլ լրագրողի հարցին անդրադառնալիս «Արսենալի» մեկ այլ ֆուտբոլիստ Գրանիտն ընդգծել է, որ իրենք մտահոգված են, որ Միկին չի մասնակցում, բայց հիմա ֆուտբոլի մասին պիտի խոսեն. «Մենք շատ ենք խոսել Միկիի, չակերտավոր ՛՛ քաղաքական բաների իրողությունների մասին: Հիմա ֆուտբոլի մասին խոսելու ժամանակն է: Նա մեզ համար հպարտ է, մենք գիտենք դա, և ինչպես Պապան ասաց, մենք նրան գավաթ կպարգևենք»: